«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ, բայց մենք չհավատացինք դրան

Էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ,  բայց մենք չհավատացինք դրան
21.09.2024 | 12:25

Սովետի տարիներին մի արտահայտություն կար՝ ազատ-անկախ Հայաստան։ Իրականում՝ էդ արտահայտությունը Հայաստանի հետ կապ չուներ, մարդկանց մասին էին ասում, օրինակ, ասում էին՝ գործդ պրծար, ինչ ուզում ես՝ արա, ազատ-անկախ Հայաստան։ Դրա համար էլ ոչ ոք չէր պատժվում էդ բառերի համար, հանգիստ ասում էին։ Ազատ, անկախ Հայաստանն էն աստիճանի անհնարին թվացող բան էր, որ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ ինչ-որ մեկը կարող ա դա բառացի հասկանա։

Հետո էդ անհնարին թվացող բանն իրականություն դարձավ։ Դարձավ, բայց մենք էլի չհավատացինք դրան։ Մենք մեզ նենց պահեցինք, ասես, Սովետական երկրի տերերն արձակուրդ էին գնացել ու մեզ ինչ-որ ժամանակ մենակ թողել տանը, ու մենք, ազատություն ստացած, պիտի հասցնեինք մինչև նրանց վերադառնալը ինչքան հնարավոր ա շատ բան գողանալ, փչացնել, անել բոլոր էն բաները, որոնք արգելված են, մի խոսքով, ազատություն տալ յոթանասուն տարի զսպած մեր կրքերին ու ցանկություններին։

Մինչև էսօր ոմանց թվում ա, թե Սովետական երկրի տերերը շուտով արձակուրդից վերադառնալու են, իսկ շատերն էլ, որ հոգնել են, մինչև կոկորդը կշտացել են ամենաթողությունից, արդեն, իսկապես, ուզում են, որ նրանք վերադառնան։

Ուղիղ երեսուներեք տարի ա անցել էն օրից, ինչ ազատ, անկախ Հայաստանն իրականություն դարձավ։ Ժամանակն ա, վերջապես, հավատալու, որ էդ արտահայտությունն էսօր ոչ թե առանձին մարդու մասին ա, այլ երկրի, ազգի, պետության։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11481

Մեկնաբանություններ